ՀՀ բանկային համակարգում գրանցվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ

17.04.2025 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկային համակարգ #կապիտալ #ակտիվներ
Հայաստանյան բանկերը 2025թ․ առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 23.2%-ով, պարտավորությունները՝ 22.8%-ով, կապիտալը՝ 25․1%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2025թ․ առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականի առաջին եռամսյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.2%-ով՝ կազմելով 11 275.38 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 33% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 2 317.14 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 28.4% աճ եւ հասնելով 1 870.4 մլրդ դրամ ցուցանիշի:

Առաջատար հնգյակում են նաեւ Ակբա բանկը 920.46 մլրդ դրամ (15.8% աճ), Ամիօ բանկը՝ 898.33 մլրդ դրամ (9․7% աճ) եւ Ինեկոբանկը 794.56 մլրդ դրամ (31% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2025 թվականի առաջին եռամսյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22.8%-ով՝ կազմելով 9 376.6 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2025թ. առաջին եռամսյակում աճել են 28.3%-ով՝ կազմելով 1 955.23 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 597.91 մլրդ դրամ ցուցանիշով` արձանագրելով 28․1% աճ: Վերջիններին հաջորդում են Ակբա բանկը՝ 749.61 մլրդ դրամ (14․3% աճ), Ամիօ բանկը՝ 718.58 մլրդ դրամ (8.6% աճ) եւ Ինեկոբանկը՝ 683.51 մլրդ դրամ (35% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 25․1%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 898.78 մլրդ դրամ ցուցանիշ:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 358.91 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  66.6%։

Երկրորդը Ամերիաբանկն է՝ 272.48 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 30․5%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ամիօ բանկը՝ 179.75 մլրդ դրամ (14.2% աճ), Ակբա բանկը՝ 170.84 մլրդ դրամ (22․6% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 111.06 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 10.8% աճով:

2025թ. առաջին եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 60.3%-ը, պարտավորությունների 60.8%-ը եւ կապիտալի 57.6%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2025թ. առաջին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2024թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:


Աննա Այվազյան
Դիտում՝ 4702
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW