Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ ՀՀ բանկային համակարգում
26.07.2021 | 17:29
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2021թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2021թ. երկրորդ եռամսյակում 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 6 772.41 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է, որը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 16.8% աճ: Բանկի ակտիվները կազմել են 1 034.06 մլրդ դրամ:
Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Արդշինբանկը՝ արձանագրելով 21.1% աճ եւ հասնելով 976.05 մլրդ դրամի:
Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 912.75 մլրդ դրամ (2020թ. համեմատ՝ 5.8% աճ), ԱԿԲԱ Բանկը՝ 495.33 մլրդ դրամ (9.1% աճ) եւ Արմսվիսբանկը՝ 408.19 մլրդ դրամ (21.9 % աճ) ցուցանիշներով:
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2021թ. երկրորդ եռամսյակում 2020թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.7%-ով՝ կազմելով 5 857.1 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2021թ. երկրորդ եռամսյակում աճել են 17.3%-ով՝ կազմելով 914.73 մլրդ դրամ:
Երկրորդն ըստ պարտավորությունների Արդշինբանկն է` 882.94 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 22.3% աճ: Վերջիններին հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 857.38 մլրդ դրամ (6.4% աճ), ԱԿԲԱ Բանկը՝ 425.56 մլրդ դրամ (10.4% աճ), եւ Արմսվիսբանկը՝ 344.14 մլրդ դրամ (29.4% աճ):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 2.8 %, ինչի արդյունքում արձանագրվել է 915.31 մլրդ դրամ ցուցանիշը:
Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է՝ 119.32 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.8%:
Երկրորդն Արդշինբանկն է՝ 93.11 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 10.6%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են ԱԿԲԱ Բանկը՝ 69.77 մլրդ դրամ (1.9% աճ), Արմսվիսբանկը՝ 64.05 մլրդ դրամ ցուցանիշով (6.8% անկում), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը, որն արձանագրել է 55.38 մլրդ դրամի ցուցանիշ կապիտալի 2.7% անկմամբ:
Նշենք, որ 2021թ. երկրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.5%-ը, պարտավորությունների 58.5%-ը, եւ կապիտալի 43.9%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2021թ. երկրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2020թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:

Այվազյան Աննա
Վերջին լուրեր
18.03.2025 | 16:13 Նորություններ
ԿԲ նախագահ. Տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը ճիշտ գործարք է
18.03.2025 | 13:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: