2014թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում գրանցվել է 4.1% տնտեսական ակտիվություն:Ազգային վիճակագրական ծառայության ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, նույն ժամանակահատվածում 1.5%-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 3.2%-ով` գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, 5.6%-ով`առեւտրի շրջանառությունը եւ 5.5%-ով ծառայությունների ծավալը (առանց առեւտրի):Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսում գրանցվել է 3.4% աճ, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսում` 9.2%:Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը կազմել է 7.4%, արտաքին առեւտրաշրջանառությունը` 3.5%: Արտահանումն աճել է 2.8%-ով, ներմուծումը` 3.7%-ով:Նույն ժամանակահատվածում շինարարության ծավալն աճել է 0.5%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում 4.2% նվազում է դիտվել: Tweet Դիտում՝ 1303