ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի արգելի ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից գյուղմթերքների ներկրումը

15.08.2014 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական Տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը չի պատրաստվում սահմանափակումներ կիրառել ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ պարենի՝ Հայաստան ներկրման նկատմամբ:

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարված սահմանափակումները կարող են կիրառվել միայն Ռուսաստանի տարածքում: Համաձայն Եվրասիական Տնտեսական Միության մասին պայմանագրի համապատասխան դրույթների` կողմերին իրավունք է վերապահվում միակողմանիորեն կիրառել որոշակի պաշտպանական եւ սահմանափակող միջոցներ»,- Մեդիամաքս-ին ասել է Գարեգին Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով արգելել է գյուղատնտեսական առանձին ապրանքների, հումքի եւ պարենի ներմուծումը Ռուսաստան այն երկրներից, որոնք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել։ Ներմուծման համար արգելված ապրանքների ցանկում են, մասնավորապես, տավարի, խոզի միսը, միրգը, թռչնամիսը, պանրեղենը եւ կաթնամթերքը։

Էկոնոմիկայի փոխնախարարն ուշադրություն է  հրավիրել ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության վրա, համաձայն որի ԵՏՄ մյուս երկու անդամ պետությունները`  Բելառուսը եւ Ղազախստանը, հայտարարել են, որ չեն միանա Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցներին եւ չեն կիրառի որեւէ սահմանափակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրներից գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների ներմուծման նկատմամբ:

Դիտում՝ 4057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW