ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է արագ դրամական փոխանցումների համակարգերի իր շարքը` միանալով Tandem Transfers առաջին ազգային համակարգին: Բանկի հաճախորդները կարող են ստանալ եւ կատարել դրամական փոխանցումներ Tandem Transfers համակարգի միջոցով առանց հաշիվ բացելու ինչպես Հայաստանի տարածքում համակարգի անդամ բանկերի միջեւ, այնպես էլ արտերկիր: Փոխանցումները կատարվում են վայրկենական ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով ու ՌԴ ռուբլով: ՀՀ տարածքում փոխանցումների սակագինը կազմում է փոխանցվող գումարի 0.8%, իսկ արտերկիր փոխանցումներինը`1.3%:ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ դրամական փոխանցումների` Unistream, Bystraya Pochta, InterExpress, Anelik, RIA Money Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Intel Express համակարգերը: Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել նաեւ VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախեսահամարով, նշել փոխանցման կոդը, եւ գումարը կփոխանցվի ստացողի քարտին ժամանակի ռեալ ռեժիմում:«Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, եւ այդ է պատճառը, որ մենք միշտ ձգտում ենք տրամադրել նրանց այդ ծառայության ամենալայն ընտրանին: Tandem Transfers համակարգը իններորդն է միջազգային դրամական համակարգերի շրջանում, որոնց ծառայություններից կարող են օգտվել բանկի հաճախորդները: Վստահ ենք, որ ամեն հաճախորդ կարող է ընտրել դրամական միջոցների իրենց հարմար փոխանցման եւ ստացման ձեւը դրամական փոխանցումների համակարգերի լայն տեսականուց»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3585