Այս տարի փոքր բիզնեսի վարկավորումն առաջնային է լինելու ՎՏԲ-Հայաստան Բանկի համար

21.05.2014 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«2013թ.-ը մանրածախ եւ կորպորատիվ բիզնեսի զարգացմանն ուղղված ՎՏԲ Խմբի 3-ամյա ռազմավարության վերջին տարին էր, եւ մենք լուծեցինք մեր առջեւ դրված խնդիրների մեծ մասը»:

Այս մասին այսօր հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Նրա խոսքերով, ՎՏԲ-Հայաստան Բանկը նշված ժամանակահատվածում փոխել է մանրածախ բիզնեսի աշխատանքի մոդելը, ամբողջությամբ արդիականացրել բանկի մասնաճյուղային ցանցը, ֆիզիկական անձանց համար ավելացրել  վարկավորման ու ավանդների մասնաբաժինը:

«2013թ. տարեվերջի դրությամբ բանկը զբաղեցրել է առաջին տեղը ֆիզիկական անձանցից ավանդների ներգրավման ծավալով, երկրորդ տեղը` մանրածախ վարկավորման պորտֆելի ծավալով: Բանկին բաժին է ընկել ՀՀ բանկային հատվածի կողմից բնակչությանը տրամադրված վարկերի շուրջ 15%-ը»,- նշել է Յուրի Գուսեւը:

Նա ընդգծել է նաեւ, որ 2014թ. բանկի գերակա ուղղությունը լինելու է փոքր բիզնեսի զարգացումը: «Ներկայումս հիմնական խնդիրը բիզնեսի արդյունավետությունն է, մեր գործիքների զարգացումը եւ դրանք հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելը», - ասել է Յուրի Գուսեւը:

ՎՏԲ24 Բանկի փոխնախագահ, Միջազգային բիզնեսի վարչության պետ Վսեվոլոդ Սմակովը վստահություն է հայտնել, որ ՎՏԲ Խմբի առաջիկա եռամյա ռազմավարության ցուցանիշներն ու արդյունքներն ավելի բարձր կլինեն, քան նախորդ տարիների ցուցանիշները:

«Լետո Բանկի» (ՎՏԲ Խումբ) նախագահ-վարչության նախագահ Դմիտրի Ռուդենկոն  իր հերթին  նշել է Հայաստանում համեմատաբար նոր` փրայմ-հատվածի հաճախորդների սպասարկման ուղղության մասին: «Երկու տարի առաջ ՎՏԲ Խմբի ջանքերով Հայաստանում բացվեց Private Banking գրասենյակը, եւ ՎՏԲ-Հայաստան Բանկն այդ ուղղությամբ բարձր ցուցանիշների հասավ: Ծառայությունը բավականին պահանջված է եւ հաջող զարգանում է` բանկի VIP-հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ստանալ անհատական սպասարկում, այդ թվում նաեւ ՎՏԲ Խմբի Private Banking գրասենյակներում», - ասել է Դմիտրի Ռուդենկոն:

Նա տեղեկացրել է, որ նախօրեին երեւանյան Yans ակումբում այդ հատվածի հաճախորդների համար կազմակերպվել է փակ միջոցառում ռուսական «Պելագեյա» էթնո-ռոք խմբի մասնակցությամբ, որին մասնակցել են նաեւ ՎՏԲ Խմբի անդամները

Դիտում՝ 3561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW