Շինարարության ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, ոլորտի զարգացման ուղենիշներն ուրվագծելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է ոլորտի շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների հետ:Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը, Նարեկ Սարգսյանն ասել է, որ ներկայում շինարարության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են գիտական-նախագծային եւ շինարարական որակյալ կադրերի պատրաստում, ինչպես նաեւ շինարարության ոլորտում ներդրումների համար բարերար միջավայրի ստեղծում:«Շինարարության ոլորտում անհրաժեշտ է տեղաշարժեր ապահովել»,- ասել է նա:Նախարարը կոչ է արել շինարարներին միասին վերանայել շինարարության ոլորտի կարգավորման բոլոր գործառույթները` շինթույլտվություններից մինչեւ բուն շինարարության գործընթաց: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանն իր հերթին ընդհանուր գծերով ներկայացրել է շինարարության ոլորտում առկա հիմնախնդիրները: Նա, մասնավորապես, անդրադարձ է կատարել շինանյութերի եւ շինաշխատանքների գնագոյացման, շինարարության ոլորտում փորձաքննության պետական մարմին ստեղծելու, շինարարական կազմակերպություններին գնահատելու ինստիտուտի, շինարարական կազմակերպությունների շրջանառությունից հաստատագրման հարկ գանձելու եւ այլ խնդիրներին: Բոլոր նշված խնդիրների ուղղությամբ, նախարարության եւ Շինարարների միության հետ համատեղ, կստեղծվեն տարբեր հանձնաժողովներ, որոնց առաջարկները կքննարկվեն նախարարության նորաստեղծ կոլեգիայի նիստում եւ կներկայացվեն կառավարություն: Tweet Դիտում՝ 1610