ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը խաղարկել է թվով 6 կիսամյակային ուսման վարձեր

27.12.2013 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն իր Visa Student քարտի քարտապանների միջեւ իրականացրել է ամենամյա ուսման վարձերի խաղարկությունը:

Վերոնշյալ քարտապանների համար Բանկը խաղարկել է թվով 6 կիսամյակային ուսման վարձեր, որին մասնակցել են վերջին 6 ամիսների ընթացքում ակտիվություն ցուցաբերած բոլոր քարտապանները: Իսկ արտերկրում սովորող կամ ներկայումս որեւէ ԲՈւՀ-ի, ուսումնական հաստատության ուսանող չհանդիսացող քարտապանների համար սահմանվել է դրամական պարգեւ 200 000 դրամի չափով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը շնորհավորում է հաղթողներին եւ բոլոր քարտապաններին հորդորում է շարունակել հետեւել բանկի խրախուսական ծրագրերին եւ առաջարկներին:

Դիտում՝ 3077

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW