Նախատեսվում է արգելք սահմանել ծխախոտի գովազդի վրա

21.11.2013 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է օրենսդրական Փոփոխություններին, որոնք արգելք են սահմանում ծխախոտի գովազդի վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ըստ օրենքների նախագծերի փաթեթի, ծխախոտի գովազդն արգելվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ տեղեկատվության էլեկտրոնային այլ միջոցներով, զանգվածային լրատվության տպագիր միջոցներում եւ այլ տպագիր նյութերում, վահանակների, պաստառների, լուսատախտակների, ազդագրերի, պլակատների եւ արտաքին գովազդի համար նախատեսված տեխնիկական այլ միջոցներով:

Ծխախոտի եւ ծխախոտային արտադրատեսակների գովազդի սահմանափակումները չեն տարածվում. ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների վրա, որոնք նախատեսված են բացառապես մասնագիտացված առեւտրի սրահներում տեղադրելու համար, ծխախոտի կամ ծխախոտային արտադրանքի առանձնացված ձեւով մասնագիտացված խանութներում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ «կախվածությունը ծխախոտից  լրջագույն խնդիր է մեր երկրում»:

«Հասարակությունը, ՀԿ-ները պասիվ են այս հարցում, նրանց ձայնը չի լսվում», - ասել է վարչապետը, նշելով, որ ՀԿ-ները պետք է միանան պետությանը եւ օժանդակեն ծխախոտի դեմ տարվող պայքարին:  

Դիտում՝ 5078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW