ՀՀ կառավարությունը եւ Oracle-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
13.09.2013 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք Oracle-ի հետ ձեւավորվելիք համագործակցությունը եւ վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը»,- ասել է վարչապետը:
Զրուցակիցները քննարկել են հայկական կողմի եւ ամերիկյան ընկերության միջեւ նորարարության, գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաեւ ՀՀ շուկայում Oracle-ի նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր:
Ալեն Բլանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ընկերության մուտքը հայկական շուկա հաջողությամբ կիրականացվի, ինչն իր հերթին կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը:
Այնուհետեւ վարչապետի ներկայությամբ ՀՀ կառավարության եւ Oracle ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Oracle ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը:
Հուշագրով նախատեսվում է աջակցություն Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը` Oracle-ի կրթական ծրագրի շրջանակներում, պետական մարմիններում Oracle-ի լուծումների կիրառման գնահատում եւ ընդլայնում, ՀՀ-ում ամերիկյան ընկերության գերազանցության կենտրոնի հիմնում եւ այլն:
Հայկական կողմի եւ Oracle-ի միջեւ համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս 2012թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ամերիկյան ընկերության ղեկավարների միջեւ Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:
Oracle ընկերությունը հիմնադրվել է 1977թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 390 հազար գնորդ, իսկ ծրագրերը ներկայացված են աշխարհի ավելի քան 145 երկրներում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: