Ադրբեջանում առաջին անգամ քրեական դատավճիռ է կայացվել օնլայն զրպարտության համար, ասվում է Amnesty International-ի հայտարարությունում:2013թ. օգոստոսի 14-ին Ասթարայի տարածաշրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Միխայիլ Թալիբովին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 147.1 կետի համաձայն՝ դատապարտելով նրան մեկ տարվա «ուղղիչ աշխատանքների», որի ընթացքում իր ամսական եկամտի 20%-ը մեկ տարվա ընթացքում ուղղվելու է Ադրբեջանի պետբյուջե:Դատավճիռը կայացվել է Միխայիլ Թալիբովի՝ իր ֆեյսբուքյան էջում ս.թ. մարտի 26-ին կատարած գրառման համար, որում նա իր նախկին գործատու բանկին անվանել էր «Unjustbank» կամ «Անարդարբանկ»: Դատավճիռը պարտադրել է Միխայիլ Թալիբովին ջնջել վերոհիշյալ գրառումը եւ արգելել նրան լքել երկրի սահմանները 1 տարվա ընթացքում: Tweet Դիտում՝ 1803