Հերթական «Մշակութային երկխոսություն» Կոնվերս Բանկից

15.07.2013 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հուլիսի 12-ին  «Դալան» արվեստի սրահում տեղի ունեցավ ժամանակակից գեղանկարիչ Արթուր Սարգսյանի ինքնատիպ գործերի աշխատանքների ցուցահանդեսը եւ նոր ալբոմի շնորհանդեսը՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ:  

«Հայ ավանդական մշակույթը մեզ այսօր հասանելի է` շնորհիվ այն մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր ջանք չենք խնայել այդ արժեքները պահպանելու համար: Ժամանակակից արվեստի գործերը, ցավոք սրտի, ցուցադրվում եւ իրացվում են հիմնականում արտերկրում եւ հայ հասարակությունը ինչ-որ տեղ անմանսն է մնում նորագույն արվեստից», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, Կոնվերս Բանկն իր մշակութային երկխոսությունների միջոցով ձգտում է ստեղծել շփման եզրեր ինչպես ավանդական մշակույթի, այնպես էլ ժամանակակից արվեստի հետ, որպեսզի վաղվա սերունդը ճանաչի այն հոգեւոր արժեքները, որոնք ստեղծվում են այսօր:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոնվերս Բանկի 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրի շրջանակներում: Այս տարի բանկն արդեն անց է կացրել մի շարք «երկխոսություններ», այդ թվում` նաեւ մշակութային, որոնց նպատակն է՝ նպաստել հոգեւոր արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. օգոստոսի 12-ը:

Դիտում՝ 2031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW