Առէկսիմբանկը Digitec-ում ներկայացրել է ինտերնետ-վճարումների ընդունման ծառայությունը

25.06.2013 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մասնակցել է հունիսի 21-22-ին Երեւանում անցկացված «Դիջիթեք»  բիզնես ֆորումին` ներկայացնելով ինտերնետ-վճարումների ընդունման իր ծառայությունը:

«Առէկսիմբանկը առաջին հայկական բանկն է, որը սերտիֆիկացվել է VISA ընկերության կողմից ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու համար: Հայկական շուկայում նման ծառայության բացակայությունը երկար ժամանակ համարվում էր ինտերնետ առեւտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հիմա իրավիճակը հիմնովին փոխվում է: Սկսած 2013թ-ից ինտերնետ խանութների քանակը կտրուկ աճել է: Մենք միջինում տվյալ ծառայությանը միացնում ենք ամսական երկու կազմակերպություն», - նշել է բանկի մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:  

Դիտում՝ 3454

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW