Տարեկան գնաճը մայիսին կազմել է 5.2%

03.06.2013 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-ի մայիսին 2012թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 5.2%, իսկ 2013թ. հունվար-մայիսին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 3,6%-ով (հունվար-ապրիլը՝ 3.2%):
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-մայիսին արձանագրվել  է սպառման ապրանքների 4.1%, պարենամթերքի՝ 3.6%, ոչ պարենային ապրանքների՝ 5.4% եւ ծառայությունների սակագների 2,4% աճ, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մայիսին արձանագրվել  է սպառման ապրանքների 6.2%, պարենամթերքի՝ 5.6%, ոչ պարենային ապրանքների՝ 5% եւ ծառայությունների սակագների 2.8% աճ:

2013թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.1% եւ 0.5%-ով:

2013թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.4% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի` 10.9% եւ շաքարավազի` 0.4% գնանկումով:

2013թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1 գնաճ:

2013թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 0.5%-ով: 2013թ. մայիսին 2012թ. մայիսի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով գրանցվել է 3.3% գնաճ:

Դիտում՝ 1224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW