2013-ի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.4%-ով (հունվար-մարտի ցուցանիշը՝ 8.7%): Մարտի համեմատ ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 1.3%-ով, իսկ 2012թ. ապրիլի համեմատ՝ 3.9%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:Ս.թ. հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 373 մլրդ 918 մլն դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.6%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 5,4%-ով (583 մլրդ 528,3 մլն), ծառայությունների ծավալը` 7.2%-ով (306 մլրդ 515,1 մլն):2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2,4%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսությունում (100 մլրդ 60.3 մլն), իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 5.2%-ի անկում (60 մլրդ 333,2 մլն):Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-ապրիլին նվազել է 0,7%-ով եւ կազմել 2735.6 մլն կՎտ.ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2012թ. հունվար-ապրիլի համեմատ աճել են, համապատասխանաբար, 3,2 եւ 5,9%-ով:2013-ի հունվար-ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3%-ով եւ կազմել 141 276 դրամ ($343):2013-ի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $1 մլրդ 748,3 մլն կամ 718.2 մլրդ դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.8%-ով:Արտահանման ծավալը հունվար-ապրիլին աճել է 16,1%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 186,9 մլրդ դրամ կամ $454.7 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 1.1%-ով եւ կազմել 531,3 մլրդ դրամ կամ $1 մլրդ 293.6 մլն: ՀՀ արտաքին առեւտրի պակասուրդը 2013-ի հունվար-ապրիլին կազմել է 344.4 մլրդ դրամ կամ $838.9 մլն: Tweet Դիտում՝ 1427