Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 9-ին Երեւանում կանցկացվի «Երեւան. Բիզնես-վազք 2013» վազքի մրցույթը, որի արդյունքում հավաքված գումարը կտրամադրվի Երեւանի կանաչ գոտիներից մեկի վերականգնմանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանը:«Ծրագրի նպատակն է բարձրացնել կորպորատիվ ընկերությունների իրազեկվածությունը քաղաքային տնտեսությունում առկա խնդիրների վերաբերյալ` նրանց մասնակից դարձնելով այդ խնդիրների լուծմանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:Մրցույթին կարող են մասնակցել գործարար ոլորտի ներկայացուցիչներ եւ անհատներ: Գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով`businessrun.am կայքի միջոցով: Հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 5-ը: Վազքուղու երկարությունը, ըստ մասնակիցների տարիքային խմբի, կբաշխվի հետեւյալ կերպ. 6-10 տարեկաններ` 500 մ, 10-14 տարեկաններ` 1000մ: Միջազգային վազքի ուղին կլինի 10կմ, իսկ հերթափոխով վազքուղին թիմի 3 անձանց միջեւ կբաշխվի 3.3 կմ-ով: «Երեւան. Բիզնես-վազք 2013»-ի հաղթողը կմեկնի Վիեննա` մասնակցելու սեպտեմբերի 5-ին կայանալիք «Վիեննա. Բիզնես-վազք 2013»-ին: Tweet Դիտում՝ 2212