ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների եւ մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:Համակարգը ներդնելու համար փորձնական ծրագիր է իրականացվում Արարատի մարզում: Դրա շրջանակներում արդեն իսկ գործարկվել է Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որտեղ եւս այցելել է վարչապետ Սարգսյանը՝ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, այստեղ այցելող բնակիչների խնդիրներին: Մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 20-ը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային 16 կենտրոնների վերանորոգման, վերազինման աշխատանքներն ավարտվելուց հետո, դրանք եւս կընդգրկվեն վերոնշյալ փորձնական ծրագրում: Այդ կենտրոնների շուրջ 350 աշխատողների վերապատրաստման դասընթացները կսկսվեն ապրիլի 8-ից: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձեւավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման եւ վճարման աշխատանքները, իսկ սոցիալական այլ ծառայությունների մատուցման եւ սոցիալական աշխատանքի հետ կապված աշխատանքները կիրականացնեն համայնքային սոցիալական մարմինները` համայնքային սոցիալական աշխատողների միջոցով:Արդեն գործում են Արարատի եւ Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների կենտրրոնները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների եւ մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:Համակարգը ներդնելու համար փորձնական ծրագիր է իրականացվում Արարատի մարզում: Դրա շրջանակներում արդեն իսկ գործարկվել է Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որտեղ եւս այցելել է վարչապետ Սարգսյանը՝ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, այստեղ այցելող բնակիչների խնդիրներին: Մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 20-ը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային 16 կենտրոնների վերանորոգման, վերազինման աշխատանքներն ավարտվելուց հետո, դրանք եւս կընդգրկվեն վերոնշյալ փորձնական ծրագրում: Այդ կենտրոնների շուրջ 350 աշխատողների վերապատրաստման դասընթացները կսկսվեն ապրիլի 8-ից: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձեւավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման եւ վճարման աշխատանքները, իսկ սոցիալական այլ ծառայությունների մատուցման եւ սոցիալական աշխատանքի հետ կապված աշխատանքները կիրականացնեն համայնքային սոցիալական մարմինները` համայնքային սոցիալական աշխատողների միջոցով: Tweet Դիտում՝ 1527