Կովկասի աճի ֆոնդն առաջին բաժնեմասնակցային ներդրումն է արել Հայաստանում

03.04.2013 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ-ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (EDMC) եւ Կովկասյան աճի ֆոնդը այսօր Երեւանում հայտարարեցին ֆոնդի բաժնեմասնակցությամբ Հայաստանում առաջին ներդրման մասին:

Կովկասի աճի ֆոնդը կառավարվում է «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» (ՓՁԱՖ) կառույցի կողմից, որն իր հերթին ֆինանսավորվում է միջազգային ֆինանսական հաստատությունները, որոնց թվում է, մասնավորապես, Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը:   

Ֆոնդը ժամանակավորապես մտնում է տարածաշրջանի ՓՄՁ-ների կապիտալի մեջ՝ նպաստելով վերջիններիս զարգացմանը: Այն արդեն 2 նման ներդրում է իրականացրել Վրաստանում, եւ այսօր առաջին անգամ ներդնում է հայկական ձեռնարկությունում:

Կովկասյան աճի ֆոնդի հայաստանյան առաջին ներդրումն իրականացվում է սննդի եւ այլ ապրանքատեսակների ներմուծմամբ եւ մատակարարմամբ զբաղվող «Նյու Ֆորս» ՍՊԸ-ում՝ 5 տարով եւ $2 մլն-ի չափով:

«Առաջիկա 5 տարիների ընթացքում բաժնեմասնակցությամբ ներդրումը Նյու Ֆորսին հնարավորություն կընձեռի ընդլայնել գործունեությունը Հայաստանում, ինչպես նաեւ մուտք գործել Վրաստանի շուկա: Ներգրաված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են սննդային եւ այլ ապրանքների ներմուծման, արտահանման հարթակ ստեղծելու համար: Նյու Ֆորսը նպատակ ունի նաեւ կառուցել սառնարանային տնտեսություն եւ ընդլայնել սառնարանային ավտոմեքենաների ու բեռնատարների պարկը», - ասել է Կովկասի աճի ֆոնդի գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը:

Հայկական ձեռնարկության կապիտալին մասնակցելու շրջանակներում ՓՁԱՖ-ը կբարելավի նաեւ ընկերության կորպորատիվ կառավարման ընթացակարգերը, կներդնի այնտեղ շրջակա միջավայրի պահպանության համակարգ:

Դիտում՝ 1489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW