Վերջին շրջանում նկատելիորեն պակասել է ՍԹԱՐ առեւտրային ցանցի խանութներում ներկայացված ապրանքի տեսականին, ինչը տարբեր ենթադրությունների պատճառ է դարձել: Պարզաբանման համար Մեդիամաքս-ը դիմել էր ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչին եւ ստացել է հետեւյալ պատասխանը.«ՍԹԱՐ առեւտրային ցանցը որոշ խնդիրներ ունի նախկին պարտավորությունների հետ, որոնք գալիս են անցյալից: Ներկայիս բաժնետերը 2011 թվականին գնել է այս ընկերությունը արդեն իսկ պարտքերով եւ շատ աշխատանք է տարել ընկերության գործունեությունը կարգավորելու համար: Այժմ մենք կարգավորում ենք մեր ժամկետանց պարտավորությունները, միեւնույն ժամանակ կոմերցիոն բաժինը վերաբանակցություններ է վարում կոմերցիոն հարցերի շուրջ: Շատ կարեւոր է յուրաքանչյուր մատակարարի հետ հետագա համագործակցությունը, եւ մեր գործընկերներից շատերն ըմբռնումով են մոտենում այս հարցին:Ինչ վերաբերվում է մեր ռազմավարությանը, ապա հարկ է նշել, որ ցանցը շարունակելու է իր գործունեությունը հայաստանյան մանրածախ առեւտրի դաշտում, քանի որ այն հանդիսանում է յուրաքանչյուր երկրում տնտեսության կարեւորագույն շարժիչ ուժերից մեկը: Մեր նպատակն է՝ 2013 եւ 2014 թթ. ստեղծել կայուն եւ վստահելի բիզնես մեր բաժնետերերի համար»: Tweet Դիտում՝ 12267