Ամերիաբանկի շահույթն աճել է 60%-ով

23.10.2012 | 06:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի շահույթը մինչեւ հարկումը 2012թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 5,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 60%-ով, այսօր ասել է բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:

Նա տեղեկացրել է, որ հարկումից հետո բանկի շահույթը կազմել է 4,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ եւս արձանագրելով 60% աճ, եւ եթե անցյալ տարի բանկը շահույթի ցուցանիշով 4-րդ տեղում էր ՀՀ բանկային համակարգում, այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը:

Գեւորգ Թառումյանը տեղեկացրել է, որ բանկի ակտիվները հունվար-սեպտեմբերին տարեսկզբից աճել են 20%-ով (241,5 մլրդ դրամ), պարտավորությունները՝ 24%-ով (205,6 մլրդ), կապիտալը՝ 3%-ով (35,86 մլրդ):

«Բանկի վարկային ներդրումներն աճել են 16%-ով (151,6 մլրդ), որոնց կազմում
զգալի աճ է գրանցվել փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման գծով, 20% աճել է նաեւ հիփոթեքային վարկավորումը»,- ասել է Գեւորդ Թառումյանը, շեշտելով, որ փոքր ու միջին բիզնեսը շարունակում է  մնալ բանկի ռազմավարության կիզակետում:

Ըստ նրա, պարտավորութունների կազմում էական աճ է գրանցվել ֆիզանձանց (24%) եւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների մասով (37%), իսկ ընդհանուր ավանդների աճը կազմել է 41%:

Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ տարեսկզբից բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թիվը աճել է մոտ 20%-ով, «ինչը վկայում է բանկի նկատմամբ վստահության կայուն աճի մասին»:

Դիտում՝ 3123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW