Պրոմեթեյ Բանկը գործարկել է «Աշնանային ժպիտ» նոր ավանդային ակցիա

30.08.2012 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Աշնանային ժպիտ» ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար: Ավանդներն ընդունվում են ս.թ. սեպտեմբերիսի 3-ից նոյեմբերի 30-ը ներառյալ, հայտնել են բանկում:

«Աշնանային ժպիտ» ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է  12% (դրամով) եւ  9%  (ԱՄՆ դոլարով ); նվազագույն գումարը՝  1.000.000 դրամ կամ $2.500:  Հաճախորդի ցանկությամբ՝ առաջին 3 ամիսների տոկոսագումարները  վճարվում են անմիջապես, իսկ հաջորդ ամիսների տոկոսագումարները՝ յուրաքանչյուր ամիս, եռամսյակային կամ ժամկետի վերջում: Ավանդի ներգրավման ժամկետը՝  6-24 ամիս:

Ավանդատեսակի շրջանակներում ավանդատուները նվեր կստանան առանց տարեկան սպասարկման վճարի MasterCard Standard (մինչեւ $5.000  կամ 2 մլն դրամ ավանդ ներդնելու դեպքում) կամ MasterCard Gold ( $5.000  կամ 2 մլն դրամ եւ ավելի գումարով ավանդ ներդնելու դեպքում)  պլաստիկ քարտեր, որոնց, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:

Աշնան վերջին օրը տեղի կունենա ավանդային պայմանագրերի համարներով  վիճակահանություն, որի հաղթողը կստանա Երևան-Դուբայ-Երևան չվերթերի երկու ավիատոմս:

Դիտում՝ 3489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW