Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է «Ռոյթերս» գործակալության «Iran looks to Armenia to skirt bank sanctions» հրապարակման մեջ պարունակվող որոշ պնդումներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. “Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են ՀՀ օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ եւ բանկերի ներքին իրավական ակտերի շրջանականերում:ՀՀ ԿԲ-ն առաջին հերթին պարտադրում է բանկերին եւ այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլորգործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը:«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է դեռեւս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր եւմիջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները եւ ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունիորեւէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական եւ ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաեւ Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:ՀՀ ԿԲ-ն շարունակելու է խստագույնս հետեւել հայաստանյան բոլոր ֆինանսական կառույցների եւ նրանց հաճախորդների վարքագծին եւ իրականացվող գործառույթներին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երեւույթներից”: Tweet Դիտում՝ 5980