Երեւան: Մեդիամաքս: 11% տարեկան տնտեսական աճը Հայատանի համար «խնդիր չէ», այսօր ասել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հրանտ Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ-ի՝ իշխանության գալու արդյունքում Հայաստանը դադարելու է պարտքով միջոցներ վերցնել դոնորներից, երկիր մտնող դրամական տրանսֆերտները «կստերիլիզացվեն», եւ տարեկան տնտեսական աճը կկազմի 11-12%:«Ժողովրդական կապիտալիզմի գաղափարը կայանում է նրանում, որ մարդիկ ապահովում են իրենց ինքնազբաղվածությամբ, եւ մենք նախատեսում ենք ձեռնարկատերերի թիվը ներկայիս 55 000-ից, որոնցից ակտիվ գործող են ընդամենը 12 000-ը, հասցնել 0.5 մլն-ի (գյուղացիների հետ միասին)»,- ասել է Հրանտ Բագրատյանը:Նախկին վարչապետը խոստացել է առաջիկա 5 տարիների ընթացքում միջին աշխատավարձերը ներկայիս 115 000 դրամից հասցնել 245 000-ի (առանց գնաճի), կենսաթոշակները՝ ներկայիս 29 700 դրամից՝ 99 000-ի, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 32 500 դրամից 145 000-ի:«Նման ցուցանիշների հասնելու համար առաջին հերթին նախատեսվում է բարեփոխել մաքսային համակարգն այնպես, որպեսզի բացառվեն ներկրումների ոլորտում մենաշնորհները»,- ասել է Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ չիրագործված մեծ պոտենցիալ կա նաեւ հանքարդյունաբերության հարկման ոլորտում, որտեղից գանձվող հարկերը կարող են ավելացվել շուրջ 12 անգամ: Tweet Դիտում՝ 4277