Անելիք Բանկը կմիանա «Быстрая Почта» համակարգին

06.04.2012 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը պատրաստվում է միանալ «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին, որը բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռնի առանց հաշվի բացման ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն  ԱՊՀ երկրներ:

Ս.թ. մարտի 6-ին ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհուրդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին   «Быстрая Почта» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն էր տրամադրել:

««Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջին բանկն էր Հայաստանում, որ 1997 թվականին  ստեղծեց սեփական դրամական փոխադրումների համակարգը: Ինչպես «Անելիք»  դրամական փոխադրումների համակարգը, այնպես էլ «Быстрая Почта»-ն, լինելով ԱՊՀ երկրների առաջատար դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերից, բանկի հաճախորդներին հնարավորություն կտրամադրի փոխանցել եւ ստանալ դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով եւ ՌԴ ռուբլով»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների եւ թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը: -0-

Դիտում՝ 4105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW