Երեւան/Մեդիամաքս/. ՍԹԱՐ առեւտրային ցանցն այսօր բացել է իր սուպերմարկետը Բյուրեղավանում, որը ցանցի թվով 29-րդ խանութն է եւ 2-րդը Կոտայքի մարզում:Նորաբաց սուպերմարկետը` 255քմ առեւտրային տարածքով, տեղակայված է Վ. Սարգսյան 2 հասցեում` քաղաքի ամենաաշխույժ եւ բանուկ փողոցներից մեկում: Խանութի ապրանքատեսականին կազմված է 5000-ից ավել ապրանքային միավորից: Տեսականու 80%-ը սննդային ապրանքներ են, իսկ 20%- ը` տնտեսական եւ կենցաղային: Խանութի բացմամբ ստեղծվել է 35 աշխատատեղ:«Սա այս տարվա մեր առաջին եւ Կոտայքի մարզում 2-րդ խանութն է: Այս տարի նախատեսում ենք բացել եւս 20 խանութ, որից 10-ը տեղակայված կլինեն ՀՀ մարզերում: Իսկ առաջիկա 2-3 տարիներին մտադրված ենք ապահովել մեր ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում` վերածվելով ազգային առեւտրային ցանցի»,- ասել է առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Tweet Դիտում՝ 5766