Fitch. ՀՀ-ն եւ Վրաստանը բախվում են արտաքին խոցելիության գործոնների կրճատման անհրաժեշտությանը

22.12.2011 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Fitch Ratings-ը գտնում է, որ Հայաստանը եւ Վրաստանը բախվում են արտաքին խոցելիության գործոնների կրճատման անհրաժեշտությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Cbonds-ը, Fitch Ratings-ը հրապարակել է 2012-ի կանխատեսումների զեկույցը Եվրոպայի զարգացող երկրների վերաբերյալ, որում ասվում է, որ տնտեսական եւ ֆինանսական կանխատեսման վատթարացումը եվրագոտում կհանգեցնի տնտեսական թույլ աճի, ֆինանսական խոցելիության բարձրացման եւ մի շարք բացասական ռեյտինգային գործողությունների զարգացող տնտեսություն ունեցող եվրոպական երկրներում:

«Վրաստանը եւ Հայաստանն առաջխաղացում ունեն բյուջետային պակասորդի կրճատման առումով: Ճգնաժամի ընթացքում երկու պետություններն էլ առավելություններ են ունեցել միջազգային ֆինասական կազմակերպություններից ստացված աջակցության շնորհիվ, սակայն բախվում են ավելի բարդ` արտաքին խոցելիության գործոնի կրճատման անհրաժեշտությանը», - ասված է զեկույցում:

Դիտում՝ 4957
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW