Երեւան/Մեդիամաքս/. Moody’s-ի կողմից Հայաստանի վարկանիշի կանխատեսման փոփոխությունը կայունից բացասական կանխատեսելի էր, քանի որ ԵՄ-ն մեծ կշիռ ունի Հայաստանի արտաքին առեւտրում, ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:«Դրա մեջ կա նաեւ մեր մեղքը, որովհետեւ մենք չիրականացրեցինք բարեփոխումները այն ծավալով, որն անհրաժեշտ էր նախորդ ճգնաժամից ավելի ամուր դուրս գալու համար: Հիմա, երբ առկա է ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգը, վարկանիշային գործակալությունները փորձում են ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք չէին արել նախորդ ճգնաժամի ժամանակ: Իսկ մենք պետք է տեսնենք մեր ռիսկերը եւ համապատասխան եզրակացություններ անենք», - ասել է Տիգրան Ջրբաշյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում: Tweet Դիտում՝ 3531