ՀՀ նախագահը հանդիպել է Գերման Գրեֆի հետ

10.10.2011 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին Երեւանում ընդունել է Ռուսաստանի Խնայբանկի (Сбербанк) վարչության նախագահ Գերման Գրեֆին:

Զրուցակիցները քննարկել են Խնայբանկի հետ  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցող Ռուբեն Վարդանյանին Հանրապետության ղեկավարը հանձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, որով նա պարգեւատրվել էր ՀՀ 20-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա եւ արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման եւ առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի ու մատուցած ծառայությունների համար:

Դիտում՝ 3843

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW