Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը վերսկսել է իր բանկոմատներում VISA եւ MasterCard քարտերի սպասարկումը
19.09.2011 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը տեղեկացրել է, որ այլ բանկերի կողմից թողարկված վերոհիշյալ միջազգային քարտերի սպասարկումը, որը դադարեցվել էր 2009թ. վերջին տեխնիկական պատճառներով, հնարավոր դարձավ բանկի կողմից $1 մլն արժողությամբ ծրագրային ապահովման նորացման արդյունքում:
Ըստ բանկի ղեկավարի, ծրագրային ապահովման թարմացումը թույլ է տվել բանկին նվազեցնել կանխիկացման սակագները:
Ասթրիդ Քլիֆֆորդը տեղեկացրել է նաեւ, որ բանկի կողմից թողարկված քարտերն այսուհետ չիպային են լինելու, ինչն ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ:
Բանկի ղեկավարն ասել է նաեւ, որ ի լրումն 53 սովորական բանկոմատների բանկը գործարկել է նաեւ Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը (Drive Through ATM), որը գործում է Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Արաքս» բենզալցակայանին կից եւ թույլ է տալիս օգտվել բանկոմատից առանց մեքենայից իջնելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: