Առէկսիմբանկը առաջարկում է «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը

09.09.2011 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/.«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը գործարկել է «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը, որն առաջարկում է պահպանել դրամական միջոցները արժութային ռիսկերից:

Ծառայությունը թույլ է տալիս հաճախորդին բացել ավանդ` ավանդի գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու` այդպիսով նվազեցնելով արժութային փոխարժեքների տատանման ազդեցությունը եւ ստանալով  գումար վաստակելու հնարավորություն ոսկու արժեքի բարձրացմանը զուգընթաց, հայտնել են բանկի մամլո ծառայությունում:

«Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը բացվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Ավանդի եւ ֆիքսված եկամտի գումարի վճարումն երաշխավորվում է: Ավանդն ընդունվում է միայն ԱՄՆ դոլարով` պայմանագրի գործողության ժամկետի ավարտին ավանդի գումարի վրա հաշվեգրված տոկոսների միանվագ վճարմամբ: Ավանդներն ընդունվում են ԱՄՆ դոլարով, 365 կամ 730 օր ժամկետով, ավանդի գումարի նվազագույն չափը կազմում է $5 000:  

Դիտում՝ 5282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW