Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկն (ԿԲ) ընդունել է այսօր ներդրումային ֆոնդերի գրանցման ընթացակարգը կարգավորող Կանոնակարգ 10/11-ը: Սահմանվել են նաեւ օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգը եւ պայմանները:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, արժեթղթերի շուկայում գործող ներդրումային ընկերություններն արդեն հնարավորություն ունեն վերագրանցվելու եւ վերալիցենզավորվելու՝ որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ: Ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման եւ գործունեության համար անհրաժեշտ ընթացակարգերին ու պահանջները սահմանող առաջնային իրավական ակտերին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 5511