Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա-ն ընդգրկվել է լավագույն շշալցնող ընկերությունների շարքում
27.07.2011 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Մրցանակաբաշխության ժամանակ «Կոկա-Կոլա Ընկերությունը» պարգեւատրել է Եվրասիա եւ Աֆրիկա խմբի իր գործընկեր շշալցնող ընկերություններին, որոնք աշխատում են Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Կովկասում, Միջին Ասիական պետություններում, Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում եւ հարեւան երկրներում:
Եվրասիա եւ Աֆրիկա խումբը, որպես «Կոկա-Կոլա ընկերության» ամենամեծ բիզնես միավոր, խրախուսում եւ գնահատում է ջրային ռեսուրսների վերարտադրության, բնապահպանական, էներգիայի խնայման, շուկայական ծրագրերի, ինչպես նաեւ տեղական համայնքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Անկախ արտաքին փորձագետներից կազմված ժյուրիի համար վերոնշյալ ուղղություններով կատարված ջանքերը հանդիսանում են որոշիչ չափանիշներ՝ հաղթողներին բացահայտելու համար:
Մրցանակաբաշխության ընթացքում «Կոկա-Կոլա Ընկերության» Եվրասիա եւ Աֆրիկա խմբի նախագահ Ահմետ Բոսերը ներկայացրել է այն շշալցնող ընկերություններին, որոնք ամենամեծ ներդրում են ունեցել տեղական համայնքների զարգացման գործում եւ առաջադրվել են «Կայուն զարգացման մրցանակի»:
Այլ մրցանակակիրների շարքում Ահմետ Բոսերը ընդգծեց Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության նվաճումները եւ մրցանակակրի պարգեւը հանձնեց ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: