Երեւան: Մեդիամաքս: ՀՀ խախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախարարներ: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդման համաձայն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը` արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայությունների սահմանումն է եւ քննարկման արդյունքում` միասին նախատեսված նպատակադրումներում որոշ ճշգրտումներ կատարելը: Նախագահը տնտեսության հիմնական ճյուղերում իրականացվող քաղաքականության վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, հանձնարարականներ տվել պատասխանատուներին:Կարդալ ավելին. Tweet Դիտում՝ 3638