«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ՎԶԵԲ-ից ստացել է $5 մլն ՄՓՁ վարկավորման համար
21.12.2010 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ «ՎՏԲ-Հայաստան Բանկին» հատկացրել է $5 մլն միկրո եւ փոքր ձեռնարկությունների /ՄՓՁ/ վարկավորման համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նշված գումարը 2009թ. հունվարին հայաստանյան բանկին տրամադրված $10 մլն ծավալի վարկի երրորդ եւ վերջին տրանշն է:
«Տվյալ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ՄՓՁ սեկտորի վարկունակ վարկառուներին օգտվել ֆինանսավորման հուսալի աղբյուրներից` սկսած տարեկան 12% դրույքաչափից, մինչեւ 5 տարի մարման ժամկետով»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: