Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կարժենա $ 323 մլն եւ կավարտվի 5 տարվա ընթացքում

16.09.2010 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր որոշում է կայացրել Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին:

Ինչպես այսօր հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նախագիծը կարժենա $323 մլն: Նրա խոսքերով, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունն ամբողջությամբ իրականացնելու է իրանական կողմը, իսկ հետագայում կողմերը կկատարեն փոխհաշվարկ էլեկտրաէներգիան Հայաստանից Իրան արտահանելու հաշվին:

Կայանի նախատեսված հզորությունը կկազմի շուրջ 130 ՄՎտ, ինչը թույլ կտա արտադրել տարեկան մինչեւ 800 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարվա ընթացքում: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կիրականացնի Farab-Sebasat իրանական ընկերությունը:

Շինարարության մասին պայմանագիր կստորագրվի Իրանի էներգետիկայի նախարարի` Հայաստան այցի ընթացքում:

Դիտում՝ 10808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW