Կողոպտել են “ՎՏԲ-Հայաստան Բանկի” մասնաճյուղը

22.07.2009 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ղեկավարությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել “ՎՏԲ-Հայաստան Բանկի”` Բաղրամյան պող. 56 հասցեում գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա:

“Հարձակվողները հափշտակել են շուրջ 5 մլն դրամ: Բանկի` վնասվածքներ ստացած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով բանկի անվտանգության ծառայությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ”, - նշել են բանկի մամլո ծառայությունում:

Դիտում՝ 15319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW