Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին եռամսյակի արդյունքներով 17 բանկեր եւ 4 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2008 թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկային հատվածում խոշորագույն հարկատուն է եղել “ՎՏԲ-Հայաստան բանկը”, որը ցուցակում զբաղեցրել է 17-րդ տեղը: Բանկի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 464 մլն 725.9 հազար դրամ: Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցուցակում 459 213.4 հազ. դրամ վճարած “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” զբաղեցնում է 18-րդ տեղը: 21-րդ տեղում է “Յունիբանկը” (431 292.2 հազար դրամ): Ցուցակում ընդգրկված են նաեւ. “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագլիկոլ Բանկը” (24-րդ տեղը, 400 299.9 հազար դրամ), “Արդշինինվեստբանկը” (33-րդ տեղը, 338 411.7 հազար դրամ), “Ինեկոբանկը” (70-րդ տեղը, 172 644.4 հազար դրամ), “Կոնվերս բանկը” (85-րդ տեղը, 139 069.6 հազար դրամ), “Հայբիզնեսբանկը” (116-րդ տեղը, 111 194.3 հազար դրամ), “Ամերիաբանկը” (125-րդ տեղը, 105 421.2 հազար դրամ), “Մելլաթ Բանկը” (132-րդ տեղը, 101 600.7 հազար դրամ), “Առէկսիմբանկը” (136-րդ տեղը, 97 808.1 հազար դրամ), “Անելիք Բանկը” (173-րդ տեղը, 78 079,5 հազար դրամ), “Զարգացման Հայկական Բանկը” (192-րդ տեղը, 72 159.8 հազար դրամ), “ՊրոԿրեդիտ Բանկը” (193-րդ տեղը, 72 131.2 հազար դրամ), “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը (235-րդ տեղը, 59 871,9 հազար դրամ), “Հայէկոնոմբանկը” (243-րդ տեղը, 57 550,7 հազար դրամ) եւ “ԲՏԱ Բանկը” (270-րդ տեղը, 51 338.7 հազար դրամ) Ցուցակի 144-րդ տեղում է գտնվում “Ֆինքա” ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որի վճարած հարկերի ընդհանուր գումարը 2008 թ. I եռամսյակում կազմել է 90 մլն 818.6 հազար դրամ: 188-րդ տեղում է “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (72 970.3 հազար դրամ), 237-րդում` “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (59 213.8 հազար դրամ), 285-րդում` “ԱԿԲԱ Լիզինգ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (48 185.5 հազար դրամ): Սոցիալական վճարումների ցուցանիշով ՀՀ ֆինանսական հատվածում առաջատարն է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագլիկոլ Բանկը” (12-րդ տեղը, 105 804.2 հազ.դրամ): 14-րդ տեղում է “Արդշինինվեստբանկը” (82 484.1 հազար դրամ),19-րդ տեղում` “ՎՏԲ-Հայաստան բանկը” (68 800.0 հազար դրամ): Tweet Դիտում՝ 15422