Երևան /Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրաված ավանդների ծավալը 2009թ. փետրվարի վերջի դրությամբ կազմել է 487 մլրդ 514 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 20 մլրդ 533 մլն դրամով: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդենտների ավանդների ծավալը փետրվարի վերջին կազմել է 396 մլրդ 953 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 14 մլրդ 634 մլն դրամով, իսկ ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 5 մլրդ 899 մլն դրամով` կազմելով 90 մլրդ 561 մլն դրամ: Արտարժույթով ավանդների ծավալը փետրվարի վերջին կազմել է 327 մլրդ 379 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 64 մլրդ 272 մլն դրամով: Ազգային արժույթով ավանդների ծավալը նույն ժամանակահատվածում կրճատվել է 43 մլրդ 739 մլն դրամով` փետրվարի վերջին կազմելով 160 մլրդ 134 մլն դրամ: Բանկային ավանդների մնացորդը ընթացիկ տարվա փետրվարի վերջի դրությամբ կազմել է 202 794 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 2%-ով, իսկ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 17.5%-ով: Միաժամանակ, բանկերում բնաչության ժամկետային ավանդների մնացորդը փետրվարի վերջին կազմել է 154 մլրդ 407 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 2.2%-ով, իսկ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 36.2%-ով: ՀՀ առեւտրային բանկերի վարկային պորտֆելը 2009թ. փետրվարի վերջի դրությամբ կազմել է 612 մլրդ 087 մլն դրամ` հունվարի համեմատ կրճատվելով 404 մլն դրամով: Բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 251 մլրդ 001 մլն դրամ (հունվարի համեմատ աճը կազմել է 12 մլրդ 966 մլն դրամ), իսկ ազգային արժույթով` 361 մլրդ 086 մլն դրամ (հունվարի համեմատ կրճատվել է 19 մլրդ 371 մլն դրամով): ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2009թ. փետրվարի վերջի դրությամբ կազմել է 57 մլրդ 257 մլն դրամ` հունվարի համեմատ կրճատվելով 528 մլն դրամով: Tweet Դիտում՝ 13059