ՀՀ-ում ստեղծվող հիփոթեքային հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմելու է 30 մլրդ դրամ

08.04.2009 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում ստեղծվելու է հիփոթեքային հիմնադրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմելու է 30 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամ տրամադրելու է ԿԲ-ը, մնացածը` ՀՀ կառավարությունն ու մասնավոր հատվածը: Արթուր Ջավադյանը նշել է, որ դա նոր ազդանշան կհաղորդի շուկային, ինչի արդյունքում երկրում ակնկալվում է շինարարության լուրջ աճ:

ԿԲ նախագահն ասել է, որ հիփոթեքային շուկայի զարգացման ոլորտում գործում է նաեւ Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագիրը, որի մնացորդը կազմում է 1 մլն եվրո: Նրա խոսքերով, ԿԲ-ը բանակցություններ է վարում KfW-ի հետ ծրագիրը 20 մլն եվրոյով մեծացնելու ուղղությամբ, այդ միջոցները հնարավոր է տրամադրվեն արդեն 2009թ. հունիսին:

ՀՀ ԿԲ ղեկավարը նկատել է, որ ներկայումս հիփոթեքային շուկայում միջոցների պակասորդ չկա, եւ բանկերը կարող են բավարարել պահանջարկը: Նա տեղեկացրել է, որ այս պահին հիփոթեքային վարկավորման ծավալը կազմում է 84 մլրդ դրամ: 

Դիտում՝ 14351

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW