“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը գործարկել է Money Gram-ի մասնագիտացված մասնաճյուղ

23.03.2009 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը սկսել է դրամական փոխանցումներ կատարել Money Gram համակարգի միջոցով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը Երեւանում Money Gram-ի մասնագիտացված մասնաճյուղ է գործարկել Մաշտոցի պ. 25 հասցեում:

2 ամիս առաջ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը սկսել է փոխանցումներ կատարել Express Money համակարգի միջոցով` դառնալով այդ համակարգի ներկայացուցիչը ՀՀ-ում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ նախկինում Մաշտոցի 25 հասցեում գործում էր “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մասնագիտացված մասնաճյուղը Western Union համակարգի փոխանցումների համար:

Անցյալ տարի ՀՀ Կենտրոնական բանկը ՀՀ առեւտրային բանկերին արգելեց համագործակցել Western Union-ի հետ, քանի որ վերջինս հրաժարվեց փոխանցումներ ուղարկել եւ ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանապետությունում:

Դիտում՝ 21462

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW