Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը այսօր հայտարարել է, որ 2026թ. I կիսամյակում Ամերիաբանկի հաճախորդների թիվը հատել է 900 հազարի շեմը: Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 23.41%, իսկ վերջին երկու տարում հաճախորդների բազան կրկնապատկվել է: Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ` առաջանցիկ տեմպով աճել է նաեւ հաճախորդների թվային ակտիվությունը, մասնավորապես, վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55.81%:30.06.2026թ. դրությամբ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 մլրդ ՀՀ դրամը: Ընդ որում, ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19%-ով` կազմելով 423 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18%-ով` հասնելով 446 մլրդ դրամի (30.06.2026թ. դրությամբ)։Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10%-ով եւ 30.06.2026թ. դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, այդ թվում 12%-ով աճել է հիփոթեքային վարկերի պորտֆելը` գերազանցելով 400 մլրդ դրամը: 2026թ. հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 մլրդ դրամ։ Հատկանշական է, այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով բանկի կապիտալի դիրքը եւ ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։Արման Բարսեղյանը ներկայացրել է MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաեւ MyHome, MyCar, MyInvest եւ MyBusiness հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման եւ արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:Թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ` Ամերիաբանկը նաեւ մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը` հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով: Մասնավորապես, այս տարի արդեն իսկ բացվել են Ամերիայի առաջին մասնաճյուղերն Արարատի մարզում եւ Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ մինչեւ տարեվերջ սպասվում է եւս երկու մասնաճյուղի բացում, այս անգամ հատուկ բանկի Premium եւ Persona կարգավիճակ ունեցող հաճախորդների համար: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 830