2026-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Նաիրի Ինշուրանսը պահպանել է բացարձակ առաջատարի դիրքը

24.07.2026 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նաիրի Ինշուրանս

2026թ․ առաջին կիսամյակի ֆինանսական ցուցանիշներով՝ Նաիրի Ինշուրանսը շուկայի բացարձակ առաջատարն է հավաքագրված ապահովագրավճարներով՝ 7,62 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշով կամ շուկայի 18% մասնաբաժնով։


Ապահովագրական շուկայի 1% աճին զուգահեռ Ընկերությունը գրանցել է 6% աճ եւ նախորդ տարվա համադրվող ժամանակաշրջանի համեմատ հավաքագրել շուրջ 418 մլն ՀՀ դրամ ավելի ապահովագրավճար։


Հայաստանյան ֆինանսական շուկայում ապահովագրական ընկերությունները ֆինանսական համակարգի կարեւոր բաղադրիչներից են եւ վերջիններիս կայունությունը, զարգացումը ոչ միայն ապահովագրական ոլորտի բնութագիրն են, այլեւ էական անդրադարձ ունեն տնտեսության զարգացման վրա։ 2026թ․ առաջին կիսամյակի ցուցանիշներից պարզ է, որ ապահովագրական շուկան շարունակում է ընդլայնվել, զարգանալ եւ սպառողների լայն զանգվածի մոտ առաջացնել նորանոր հետաքրքրություններ։

Ապահովագրական շուկայի փոփոխությունները

Ապահովագրական շուկայում շարունակվում են փոփոխությունները, պրոդուկտների վերադասավորումները, նոր պրոդուկտների ներդրումն ու զարգացումը։ Քննարկվող ժամանակաշրջանի առանցքային իրադարձություններից կարելի է առանձնացնել հետեւյալը․

•    Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն իր ազդեցությունն է շարունակաբար թողնում ապահովագրական շուկայի 2-րդ դիրքը զբաղեցնող Առողջության ապահովագրության պորտֆելի վրա։ 2025թ․-ի 1-ին կիսամյակի համեմատականով 2026թ․-ի 1-ին կիսամյակի ավարտին Առողջության ապահովագրության պորտֆելը նվազել է 35%-ով եւ շուկայի հավաքագրված ապահովագրավճարների ծավալում 31%-ից նվազել է՝ դառնալով 20% մասնաբաժին։ 
•    Մյուս կողմից ապահովագրական շուկան անցում է կատարում այլ պրոդուկտների ներդրմանը, զարգացմանը, ինչի շնորհիվ համադրվող ժամանակաշրջանում գրանցել է թեպետ փոքր, բայց 1% կամ 455 մլն ՀՀ դրամ ապահովագրավճարի աճ՝ կոմպենսացնելով Առողջության ապահովագրության պորտֆելի նվազման հետեւանքները։

Նաիրի Ինշուրանսի ֆինանսական ցուցանիշներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ամփոփմամբ

Նաիրի Ինշուրանսի համար 2026 թվականի առաջին կիսամյակը նախագծված ծրագրերի առաջին փուլի գնահատում էր, ինչպես նաեւ կատարված աշխատանքների արդյունավետության ամփոփումը։ Վերլուծելով ֆինանսական ցուցանիշները եւ անդրադառնալով ազդեցիկ ցուցանիշներին՝ 2026թ․-ի առաջին կիսամյակում Ընկերությունը՝

•    շարունակում է պահպանել պարտադիր եւ կամավոր դասերով պրոդուկտների խելամիտ դիվերսիֆիկացիան՝ ԱՊՊԱ (48%) եւ այլ դասերով (52%) համամասնությամբ։ 
•    


•    ինչպես եւ 2025թ արդյունքներով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էլ Ընկերությունը բեռների ապահովագրության գծով կրկին շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքը շուկայում՝ իր 31% մասնաբաժնով կամ 280,7 մլն ՀՀ դրամ հավաքագրված ապահովագրավճարների պորտֆելով։


•    Ընկերությունում արձանագրվել է տուրիստական ապահովագրության դասով հավաքագրված ապահովագրավճարների շուրջ 30% պորտֆելի աճ, վերջինս քննարկվող ժամանակաշրջանի համար կազմել է 160 մլն ՀՀ դրամ։
•    Ընկերությունը շուկայի ԱՊՊԱ պորտֆելի հավաքագրված ապահովագրավճարներում կրկին առաջատարն է՝ շուկայում իր 19% մասնաբաժնով։
•    ԱՊՊԱ պորտֆելի ցուցանիշներից պարզ է, որ Ընկերությունը շարունակում է ավանդույթ դարձած իր հաճախորդամետ ռազմավարությունը, ինչը փաստում է ԱՊՊԱ պայմանագրերի եւ հատուցումների քանակային համահունչությունը։ ԱՊՊԱ շուկայում Ընկերության մասնաբաժինը վերոգրյալ ցուցանիշներով 2026 թվականի առաջին կիսամյակի համար կազմել է հավասարապես 18%։


•    2026թ․-ի առաջին կեսին ապահովագրական շուկայի ապահովագրավճարների պորտֆելում անկում է գրանցվել Առողջության ապահովագրության գծով եւ նախորդ տարվա համադրվող ժամանակաշրջանի համեմատ այն նվազել է շուրջ 35%-ով։ 2025 թվականի առաջին կիսամյակում սույն դասով Նաիրի ինշուրանսի մասնաբաժինը շուկայում կազմել է 20%, սակայն շուկայի անկմանը զուգահեռ հաշվետու ժամանակաշրջանում վերջինիս մասնաբաժինը աճել է՝ դառնալով 27%: Այս ցուցանիշի պահպանումը եւ շուկայում վստահ դիրքավորումը խոսում է բացառապես սպասարկման բարձր որակի եւ վստահության մասին։


•    Հաջողված բիզնեսի ցուցիչներից մեկը շահույթն է եւ ընտրված ռազմավարական ճանապարհների գնահատման գործում վերջինս հանդիսանում է նաեւ արդյունավետության գործակից։ 2026 թվականի առաջին կիսամյակում ապահովագրական ոլորտի գործունեությունից հայաստանյան շուկայում գոյացել է շուրջ 3,35 մլրդ զուտ շահույթ, այս ցուցանիշը նախորդ համադրելի ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան 71%-ով։ Ընկերությունն իր որդեգրած գործելաոճով եւ տեսլականով արձանագրել է 288% աճ՝ գրանցելով 718,7 մլն ՀՀ դրամ զուտ շահույթ։
•    Ընկերությունը, բացի ապահովագրավճարների պորտֆելի զարգացումից, ամրապնդել է նաեւ ֆինանսական հուսալիության տարրերը՝ Կապիտալն ու Ակտիվները։ 2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է Կապիտալի եւ Ակտիվների շուրջ 20% աճ։ Պարտավորությունների մասնաբաժինը Ակտիվներում շարունակել է մնալ ամփոփոխ եւ կազմում է 61%:


Ամփոփելով 2026 թվականի 1-ին կիսամյակի ցուցանիշները՝ 

•    Փոփոխվող շուկայի պահանջներին համահունչ՝ Նաիրին շարունակում է ապահովագրությունը դարձնել առավել հասանելի, պարզ եւ արդյունավետ հասարակության գրեթե բոլոր շերտերի համար,
•    Որպես տնտեսության ֆինանսական հատված՝ շարունակաբար մեծացնում է եւ՛ կապիտալը, եւ՛ ակտիվները՝ ամրապնդելով արդեն իսկ կայուն կարգավիճակն ապահովագրական շուկայում,
•    Շարունակում է ոչ թե «վաճառել» ծառայություն, այլ տալ խոստում եւ պահպանել, զարգացնել տարիներով ստեղծված վստահությունը, ինչի մասին խոսում է պորտֆելի շարունակական աճը եւ շուկայում առաջատար դիրքը,
•    Ռազմավարական ծրագրերը կառուցում է առկա եւ ուրվագծված պորտֆելի առանձնահատկություններից, շուկայի պահանջարկից ելնելով՝ կշռադատված եւ վստահ քայլերով ներգրավելով նոր թիրախային ռիսկեր, ընդլայնում է գործունեության տարածքն ու շրջանակը,
•    Սրընթաց տեմպերով զարգացող ժամանակակից աշխարհում, որտեղ բնակչությունը տարեցտարի զարգանում է եւ բարձրացնում է իրավագիտակցությունը, պետք է լինել նորարար, ճկուն, կայուն եւ վստահելի՝ մրցակցային շուկայում ընտրված լինելու համար։ Նաիրին կարողացել է ստեղծել այդ միջավայրը եւ ամենօրյա աշխատանքի, թիմի պրոֆեսիոնալիզմի, տարիների փորձառության շնորհիվ այսօր ունի հաճախորդների կայուն եւ ընդլայնվող պորտֆել։
Դիտում՝ 3147

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW