ԱրմՍվիսԲանկը մրցանակ է ստացել Davos Communications Awards 2026-ի ընթացքում

30.04.2026 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #Davos Communications Awards 2026

ԱրմՍվիսԲանկի «ArmSwissBank Leads Climate Intelligence: Sustainability in Action» հաղորդակցման արշավն արժանացել է Բրոնզե մրցանակի Davos Communications Awards 2026-ում "Sustainability Communications Campaign" անվանակարգում։


Բանկից հայտնել են, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 23–24-ին Դավոսում կայացած Davos Communications Summit & Awards 2026-ի շրջանակում, որը կազմակերպվել էր Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիայի (WCFA) կողմից։ Միջոցառումը համախմբել էր ռազմավարական հաղորդակցության ոլորտի համաշխարհային առաջնորդներին եւ ներառել էր ավելի քան 120 հայտ 25 երկրից՝ ընդգծելով ոլորտի գերազանցությունն ու նորարարությունը։

«Այս մրցանակը արտացոլում է ԱրմՍվիսԲանկի ռազմավարական հանձնառությունը՝ դիտարկելու կայունությունը ոչ միայն որպես հաշվետվական պահանջ, այլ որպես ինստիտուցիոնալ փոխակերպման, կլիմայական գրագիտության եւ պատասխանատու ֆինանսավորման առանցքային շարժիչ ուժ։

Այն, ինչը բանկում սկզբնապես ձեւավորվել էր որպես կարողությունների զարգացման ներքին նախաձեռնություն, վերածվեց կայունության եւ կլիմայական գիտելիքների բարձրացման լայնածավալ հաղորդակցման արշավի։ Արդյունքում բանկի աշխատակիցները համակարգված կերպով ինտեգրել են կայունության սկզբունքները վարկավորման եւ ռիսկերի կառավարման գործընթացներում։

Բանկը էլ ավելի ամրապնդեց իր հեղինակությունը՝ հրապարակելով Հայաստանի առաջին` PCAF մեթոդաբանության վրա հիմնված ջերմոցային գազերի արտանետումների մասին հաշվետվությունը, եւ ինչպես նաեւ Կլիմայական անցումային ծրագիրը՝ ամրապնդելով իր դիրքը որպես տարածաշրջանում կայուն ֆինանսավորման հաղորդակցության ոլորտի առաջատար։

Չափելի արդյունքներից բացի, արշավը հանգեցրել է նաեւ խորքային մշակութային փոփոխության՝ կայունությունը դարձնելով առօրյա որոշումների կայացման անբաժանելի մաս։

Davos Communications Summit & Awards 2026-ում ստացած այս մրցանակը վերահաստատում է ԱրմՍվիսԲանկի հանձնառությունը՝ զարգացնելու կլիմայական կարողությունները, պատասխանատու բանկային գործունեությունը եւ կայուն զարգացումը՝ միաժամանակ ընդգծելով հաղորդակցության դերը՝ վստահություն ձեւավորելու եւ էական փոփոխություններ առաջ մղելու գործում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

WCFA կայքի «Նորություններ» բաժնում միջոցառման մասին հոդվածի պաշտոնական ամփոփումը այստեղ:
Դիտում՝ 4365

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW