Evocabank-ը $30 միլիոն է ներգրավել OPEC-ից

22.10.2025 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #OPEC
OPEC միջազգային զարգացման հիմնադրամը $30 միլիոն սինդիկացված վարկ է տրամադրել Evocabank-ին: Որպես A դասի վարկատու` OPEC հիմնադրամը ներդրել է $10 միլիոն իր սեփական միջոցներից եւ ներգրավել լրացուցիչ $20 միլիոն B դասի ֆինանսավորում «European Fund for Southeast Europe» (EFSE) and «Green for Growth Fund» (GGF) հիմնադրամներից:

Ֆինանսավորումը կընդլայնի Evocabank-ի՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման հնարավորությունները եւ կաջակցի կլիմայական պայմանների հետ կապված ներդրումների խթանմանը՝ նպաստելով Հայաստանի մասնավոր հատվածի հզորացմանը եւ կայուն տնտեսական աճին:

«Այս գործարքը ընդգծում է OPEC հիմնադրամի ձգտումը՝ միավորելու գործընկերներին եւ ռեսուրսները՝ ընդհանուր զարգացմանը նպաստելու համար: Ֆինանսական միջոցներ տրամադրելով բիզնեսներին եւ աջակցելով կլիմայական ներդրումներին՝ մենք օգնում ենք ընդլայնել տնտեսական հնարավորությունները, խթանել աշխատատեղերի ստեղծումը եւ ամրապնդել Հայաստանի կայուն աճը»,- ասել է OPEC հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆան:

«Մենք ուրախ ենք այս սինդիկացված վարկի միջոցով ամրապնդելու մեր համագործակցությունը OPEC հիմնադրամի եւ նրա գործընկերների հետ: Evocabank-ի համար մեծ պատիվ էր անցյալ տարի մասնակցել Վիեննայում կազմակերպված OPEC միջազգային զարգացման հիմնադրամի ֆորումին, որից էլ սկիզբ դրվեց մեր համագործակցությունը: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ մեր քննարկումները շոշափելի արդյունքներ են տալիս Հայաստանի տնտեսության համար: Այս ֆինանսական միջոցները մեզ հնարավորություն կտան` ընդլայնելու ֆինանսների հասանելիությունը տեղական բիզնեսների համար, խթանելու նորարարությունները եւ օժանդակելու կայուն ապագա ստեղծելուն ուղղված կանաչ ներդրումներին: Մենք կարեւորում ենք Evocabank-ի հանդեպ վստահությունը եւ պատրաստ ենք շարունակելու համատեղ նախագծերը հանուն կայուն զարգացման»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

«Հայաստանի տնտեսությունը մի շուկա է, որտեղ երկարաժամկետ ներդրումները կարող են նպաստել եւ՛ տնտեսության կանաչ վերափոխմանը, եւ՛ մասնավոր հատվածի աճին: «EFSE»-ի եւ «GGF»-ի միջոցով մենք լրացուցիչ միջոցներ ենք առաջարկում՝ օժանդակելով մի կողմից ՄՓՄՁ զարգացմանը, մյուս կողմից՝ կլիմայական փոփոխություններին տնտեսության ադապտացիային: OPEC հիմնադրամի հետ այս նոր համագործակցությունը մի նշանակալից քայլ է՝ տարածաշրջանում խառը ֆինանսական լուծումների կիրառման շրջանակն ու նշանակությունը ընդլայնելու ուղղությամբ` միաժամանակ նպաստելով Հայաստանում նոր գործընկեր բանկի զարգացմանը»,- ասել է «Finance in Motion»-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն:
Դիտում՝ 1062
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW