Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր գնել է $100 միլիոնի պարտատոմսեր

21.08.2025 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դոնալդ Թրամփ #պարտատոմսեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր գնել է ավելի քան $100 միլիոնի կորպորատիվ, պետական եւ մունիցիպալ պարտատոմսեր։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ֆինանսական փաստաթղթերը։

Թրամփի երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Ինչպես նշված է նյութում, հունվարի 21-ից սկսած` նա ավելի քան 600 ֆինանսական գործարք է կատարել արժեթղթեր գնելու համար։ Յուրաքանչյուր գործարքի ճշգրիտ գումարը չի բացահայտվում։

Օրինակ՝ ամերիկացի առաջնորդը գնել է Citigroup-ի, Morgan Stanley-ի, Meta-ի, Qualcomm-ի եւ այլ ընկերությունների կորպորատիվ պարտատոմսեր, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքների, նահանգների եւ շրջանների կողմից թողարկված նմանատիպ արժեթղթեր։

Գործակալությունը նշում է, որ ձեռք բերված պարտատոմսերը վերաբերում են այն թողարկողներին, որոնք կկարողանային օգտվել Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ քաղաքականության փոփոխությունների դեպքում։
Դիտում՝ 7300

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW