Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) կարմիր գծերն անցել ա, կառավարումը պետք է վերցնենք մեր ձեռքը։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը: Հետագա գործընթացները պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք: Հարցը քաղաքական մակարդակով քննարկել ենք, օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ: ԱԺ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, եւ շատ արագ գործընթացը տեղի կունենա»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ որեւէ պահի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կհանվեն վաճառքի.«ՀՀ քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն պետք է ունեն որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել եւ ժառանգել իրենց սերունդներին կամ օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում»: Tweet Դիտում՝ 1901