ԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակին

13.02.2025 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Ria Money Transfer
ԱրարատԲանկը 2024թ. արդյունքներով արժանացել է Ria Money Transfer համակարգի «Տարվա գործընկեր» մրցանակին։

Բանկից հայտնում են, որ մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Ria Money Transfer համակարգի կողմից արժանանալ այս հեղինակավոր մրցանակին։ Սա ոչ միայն ձեռքբերում է, այլեւ նոր խթան՝ առավել բարձր արդյունքների հասնելու համար։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում կշարունակենք ամրապնդել մեր դիրքերը եւ ապահովել կայուն զարգացում», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

2023թ. բանկին շնորհվել է նաեւ «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակ՝ հաշվի առնելով 2012թ․-ից ի վեր գործարքների քանակային եւ ծավալային կայուն, մշտական աճը։

Նշվում է, որ Ria Money Transfer-ը գործում է աշխարհի ավելի քան 160 երկրում՝ ապահովելով դրամական փոխանցումների հուսալի եւ արագ սպասարկում։
Դիտում՝ 11852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW