Վարչապետը վերահսկելու է խոշոր բիզնեսի պարտավորությունների կատարման ընթացքը

08.01.2009 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում ասել է, որ 2009 թվականին կառավարության հիմնական նպատակը լինելու է հսկողությունը խոշոր բիզնեսի կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր կառավարության նիստում վարչապետն ասել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի հարկային ու մաքսային վարչարարության բարելավման եղանակով:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջերս հանդիպել է ձեռնարկատերերի հետ, որոնցից շատերը դժգոհություն են հայտնել հարկային դաշտում թափանցիկության ու հավասար պայմանների բացակայության կապակցությամբ:

Կառավարության դեկավարը հայտարարել է, որ “ընթացիկ տարվա համար առաջին խնդիրը խոշոր բիզնեսի վերահսկելի ու թափանցիկ աշխատանքն է”:

Դիտում՝ 14803

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW