Գլոբալ Կրեդիտը հայտարարում է ֆինանսական տարվա հաջող ցուցանիշների մասին. ակտիվների աճ՝ 28%, վարկային պորտֆելի աճ՝ 22%, 1 մլրդ ՀՀ դրամ շահույթի գեներացում:«Այս բացառիկ աճի թվերը վկայում են մեր թիմի նվիրումի եւ աշխատասիրության, ինչպես նաեւ մեր հաճախորդների վստահության եւ հավատարմության մասին։ Մենք զգալի հաջողություններ ենք գրանցել մեր ֆինանսական տեխնոլոգիական առաջարկների բարելավման գործում, ինչը կարեւոր դեր է խաղացել մեր հաջողության մեջ»,- նշել է Գլոբալ Կրեդիտի Գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը: «Ընկերության ռազմավարական անցումը դեպի ֆինտեխ լուծումներ եղել է այս հաջողությունների հասնելու գլխավոր խթանիչը։ Առցանց մատուցելով մեր վարկային ծառայությունների 99%-ը՝ «Գլոբալ Կրեդիտը» պարզեցրել է իր գործողությունները եւ բարելավել հաճախորդների հասանելիությունը՝ դարձնելով ֆինանսական ծառայություններն ավելի արդյունավետ, հարմարավետ, հասանելի Հայաստանի բոլոր կետերում»,- ասել է ընկերության գործադիր տնօրենը։Նշվում է, որ «Գլոբալ Կրեդիտի» նորարարական մոտեցումը, այդ թվում՝ հարմարավետ հավելվածի ներմուծումը, ընկերությանը դիրքավորել է ոլորտի առաջատարների շարքում, եւ այս քայլը ոչ միայն ամրապնդել է ընկերության շուկայական դիրքը, այլեւ բացել է նոր աճի եւ հաճախորդների ներգրավման հնարավորություններ։«Մենք հպարտ ենք մեր այս տարվա ձեռքբերումներով, ինչը նշանակում է, որ կարողացել ենք հասնել մեր առաջնային նպատակին՝ դառնալ ֆինանսական ընկեր մեր հաճախորդների համար: Շարունակելու ենք ներդրումներ անել տեխնոլոգիաների եւ նորարարության մեջ՝ մեր հաճախորդներին ապահովելու լավագույն ֆինանսական լուծումներով»,- ընդգծել է Լուիզա Իգրարյանը։ Tweet Դիտում՝ 3845