Ամիօ թվային քարտերն՝ «ամպի չափ հնարավորություններով» ու 5% քեշբեքով

21.03.2024 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /
Ամիօ բանկի սոցիալական ցանցերի էջերում (bit.ly/4cxv6IW, bit.ly/49Y6uay) անցկացվող «Ամպի չափ հնարավորություններ» արշավի շրջանակում Բանկը շարունակում է ցուցադրել հասարակ իրավիճակներ առօրյայից, երբ Ամիօ թվային քարտ օգտագործելը միայն հեշտացնում է կյանքը:

«Սրճարանում, ընկերական միջավայրում, հանգիստը վայելելիս կատարեք անհպում վճարում Ամիօ թվային քարտով՝ միևնույն ժամանակ կուտակելով 5 տոկոս քեշբեք:
Եթե փորձում եք հաշվարկել, թե տաքսի ծառայության վրա ամսական որքան գումար եք ծախսում, ապա կցեք Ամիօ թվային քարտն օնլայն տաքսիներին և հաշվարկի կարիք այլևս չի լինի: Գնումներ անելիս նոր իրերի էյֆորիան չի ընդհատվում պայուսակում դրամապանակ փնտրելով, եթե վճարում եք Ամիօ թվային քարտով»,- ասված է Ամիօ բանկի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Իրավիճակները շատ են, իսկ լուծումն Ամիօ թվային քարտն է՝ ամպի չափ հնարավորություններով: Ձեր կողմից շատ սիրված ակցիան կրկին երկարաձգվում է»,- նշել են բանկում:

Հիշենենք, որ ակցիայի ընթացքում AMIO Visa թվային քարտապանները սուպերմարկետներում, մարկետներում և մթերային խանութներում գնումներ կատարելիս կստանան 5% cashback, իսկ AMIO MasterCard թվային քարտապանները ռեստորաններում և բենզա/գազալցակայաններում վճարումներ կատարելիս կստանաս ևս 5% cashback՝ ամսական մինչև 10,000 դրամ կամ համարժեք արտարժույթ յուրաքանչյուր օրացույցային ամսվա ընթացքում։

Ակցիան կգործի մինչև 2024թ. ապրիլի 30-ը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Դիտում՝ 7270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW